Վալմիերայի դրամատիկական թատրոն
Վալմիերայի դրամատիկական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Երկիր | Լատվիա |
Գտնվելու վայրը | Վալմիերա |
Հիմնադրման ամսաթիվ | 1919 |
Կայք | vdt.lv/lv/(լատիշերեն) և vdt.lv/en/(անգլ.) |
Վալմիերայի դրամատիկական թատրոն (լատիշ․՝ Valmieras Drāmas teātris), լատվիական պրոֆեսիոնալ խաղացանկային թատրոն, հիմնադրվել է 1919 թվականին Վալմիերայում[1]։
Մինչև 1991 թվականը թատրոնն ունեցել է հետևյալ անվանումները. Վալմիերայի խորհրդի թատրոն (1919 թ.), Վալմիերայի դրամատիկական թատրոն (1923-1926 թթ.), Վալմիերայի թատրոն (1926-1930 թթ.), Հյուսիսլատվիական թատրոն (1930-1940 թթ., 1942-1943 թթ.), Վալմիերայի աշխատանքային արհմիության դրամատիկական խումբ (1940-1941 թթ.), Լատվիական ԽՍՀ Վալմիերայի դրամատիկական թատրոն (1944-1953 թթ.), Լ. Պաեգլեի անվան Վալմերիայի պետական դրամայի թատրոն (1953-1991 թթ.):
Գտնվում է Լաչպլեշի 4 հասցեում։
Թատրոնի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 թվականի Վալմիերայի լատվիական համայնքը շենք է կառուցում լատվիական սիրողական թատերախմբի համար։ 1919 թվականի մարտի 29-ին Յա. Զարնիշի «Խորտակված զանգը» պիեսով ազդարարվում է նոր պրոֆեսիոնալ թատերախմբի ստեղծումը։
Առաջին թատերաշրջանից հետո ընդմիջում է հայտարարվում և թատրոնը, նոր անուն ստանալով, շարունակում է աշխատանքը 1923 թվականին։ Թատերախումբը գրեթե ամբողջությամբ բաղկացած էր սիրող դերասաններից, աշխատավարձ էին ստանում միայն գլխավոր ռեժիսորն ու առաջատար դերասանը։
1930 թվականին իրավիճակը բարելավվում է, և թատրոնը կայուն կարգավիճակ է ձեռք բերում։ Թատրոնի խաղացանկում գերակշռում են լատվիացի հեղինակների պիեսները։
1987 թվականից մինչև 1990-ականները թատրոնի վերանորոգման պատճառով ներկայացումները բեմադրվում էին այլ հարթակներում։ 2004 թվականին ավարտվում է նոր շենքի կառուցումը, որն այսօր լատվիական լավագույն պայմաններով ու տեխնիկապես հագեցած շենքերից մեկն է։ Ներկայացումները բեմադրվում են Մեծ, Կլոր, Փոքր դահլիճներում և Մեծ սրահի բեմում։
2008 թվականին թատերախումբը կազմված էր 30 հաստիքային և 15 արտահաստիքային դերասաններից, որոնցից շատերը տարբեր ժամանակներում արժանացել են մի շարք բարձր պարգևների ու կոչումների[2]։
Վալմիերայի դրամատիկական թատրոնում խաղացել են դերասաններ Վոլդեմար Ակուրատերսը, Այգար Ապինիսը, Սվետլանա Բլեսսը, Ինդրա Բուրկովսկան, Հելգա Դանցբերգան, Ռեգինա Դեվիտե, Լիգիտա Դեվիցան, Արնիս Լիցիտիսը, Արթուր Դիմիտերսը, Մարա Զեմդեգան, Արթուր Կալեյսը, Վիազմա Կալմեն, Էլզա Ռաձինյան, Ռիխարդ Ռուդակսը, Էդգար Սուկուրսը, Դացե Էվերսան, Յանիս Յարանսը։ Աշխատել և աշխատում են ռեժիսորներ Ռուդոլֆ Բալտայսվիլկսը, Արիյ Հեյկինսը, Օլգերտ Դունկերսը, Օլգերտ Կրոդերսը, Պետերիս Կրիլովսը, Ֆելիքս Դեյչը։
Թատրոնի գլխավոր ռեժիսորներ և գեղարվեստական ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յա. Զարինշ (1919)
- Վ. Աբրամս (1930-1932)
- Ս. Զոմերս (1932-1936)
- Ժ. Վեյնբերգս-Վինկալնս (1934-1940, 1942-1943, 1945-1949)
- Ա. Լացիս (1950-1957)
- Պ. Լուցիս (1943-1944, 1957-1991)
- Վ. Բրասլա (1995-2000)
- Տ. Լասմանիս (2000-2001)
- Ե. Սնիեձե (2005 թվականից)
Ընտրված ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 - «Առանց սիրո կյանք չկա» Վիկտոր Ռոզով
- 1968 — «Հայրենիք» Եկաբ Յանխեվսկի
- 1970 — «Անառակ որդին» Ռուդոլֆ Բլաումանիս
- 1971 — «Մկան թակարդ» Ագաթա Քրիստի
- 1972 — «Համլետ» Վիլյամ Շեքսպիր
- 1972 — «Կանացի պատերազմներ» Աննա Բրիգադերե
- 1973 — «Լեգենդ Կաուպոյի մասին» Արիյ Հեյկին
- 1974 — «Երեք քույր» Անտոն Չեխով
- 1975 — «Անձրև» Վիլյամ Սոմերսեթ Մոեմ
- 1976 — «Նիսկավուորիի կանայք» Հելլա Վուոլիյոկի
- 1976 — «Կապույտ» Գունարդ Պրիեդե
- 1977 — «Անսանձ կնոջ սանձահարումը» Վիլյամ Շեքսպիր
- 1978 — «Կյանքը քո պատուհանից» Պաուլ Պուտնինիշ
- 1983 — «Սերը մահից ուժեղ է »
- 1984 — «Յանիս»
- 1985 — «Սիրանո դե Բերժերակ» Էդմոն Ռոստան
- 1986 — «Ուսումնական տագնապ» Գունարդ Պրիեդե
- 1986 — «Բալենու այգի» Անտոն Չեխով
- 1987 — «Խղճի բռնակալություն» Միխայիլ Շատրով
- 1990 — «Խղճացեք մեզ» Պաուլ Պուտնինշ
- 1990 — «Վեցերերդ հարկ»
- 1991 — «Վերջին նավակը»
- 1992 — «Վարդ»
- 1992 — «Մենք սիրում ենք և մենք ապրում ենք» Ֆրանսուազ Սագան
- 1994 — «Ֆերդինանդո»
- 1995 — «Քանի որ դա այդպես է, Մել» Նիլ Սայմոն
- 1995 — «Այդպիսի սերը» Պավել Կոգոուտ
- 1996 — «Վենետիկուհի»
- 1996 — «Տնային թշնամի»
- 1998 — «Ամբողջն այդ անկարգ Պաուլինի պատճառով է»
- 1998 — «Մյունհաուզենի հարսանիքը»
- 1999 — «Կենդանի դիակ» Լև Տոլստոյ
- 2000 — «Մերի Փոփինս»
- 2000 — «Հովեկները» Մաքսիմ Գորկի
- 2002 — «Տիկին նախարարուհի»
- 2002 — «Ամառ ու ծուխ» Ուիլյամ Թենեսի
- 2003 — «Քեռի Վանյան» Անտոն Չեխով
- 2005 — «Տարօրինակ զույգ» Նիլ Սայմոն
- 2006 — «Լիր արքա» Վիլյամ Շեքսպիր
- 2006 — «Երեք ընկեր» Էրիխ Մարիա Ռեմարկ
- 2009 — «Էմիլն ու բեռլինյան տղաները» Էրիխ Քյոսթներ
- 2010 — «Մարի Ստյուարտ» Ֆրիդրիխ Շիլլեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Որոշ աղբյուրներ, այդ թվում և` Վալմիերայի դրամատիկական թատրոնի պաշտոնական կայքը, կարծում են, որ թատրոնը հիմնադրվել է 1923 թվականին։ Հանրագիտարանային տվյալները նշում են 1919 թվականը
- ↑ Valmieras Drāmas teātris // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.